«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

«Եթե Թուրքիան գործարկի S-400-ները, ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». թուրք պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի Արդահան նահանգից ընտրված անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ երբ Թուրքիան Ռուսաստանի կողմից գնված S-400 ՀՕՊ համակարգերը գործարկի, ապա ԱՄՆ-ն կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։

«Ես կարծում եմ, եթե S-400-ները գործարկվեն 2020թ.-ի ապրիլին, ապա նույն ամսին կոնգրեսում կընդունվի Հայոց ցեղասպանությունը։ Այդ ժամկետը ճիշտ չի ընտրված։ Ինչո՞ւ եք այդքան սպասում։ Կարևոր է, որ 2020թ-ի գործընթացի շրջանակներում արձագանքները հանդարտեցվել և օրակարգը փոխվի։ Ձեր կողմից նշված S-400-ների գործարկման ժամկետում մեծ է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության բանաձև բերվի կոնգրեսի օրակարգ և ընդունվի։ Ես չգիտեմ, թե Թուրքիայի նախագահը ինչու հայտարարեց հենց այդ ժամկետի մասին։ Այդ ժամկետը պետք է առաջ բերվի»,– ասել է պատգամավորը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում