Հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցում կայանած ավտոմեքենայում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան փողոցում կայանած ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Հուլիսի 26-ին, ժամը 20:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան 102 հասցեում կայանած «BMW» մակնիշի (վարորդ՝ Է.Ն., ծնված 1988 թ.) ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:43-ին, մարվել՝ 05:55-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում