«Փաստ». Լուրջ ճաքեր՝ իշխա­նական բուրգում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

«Փաստ». Լուրջ ճաքեր՝ իշխա­նական բուրգում Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

«Փաստ»-ը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերաց­ման գործընթացի հետ կապված իշխա­նական բուրգում լուրջ ճաքեր են առա­ջացել։ Հաշվի առնելով այն հանգաման­քը, որ խմբակցությունը տարբեր խմբերի շահեր է ներկայացնում, որոնք շատ դեպքերում հակասում են միմյանց, կոն­վենցիայի հետ կապված, ըստ տեղեկու­թյունների, խմբակցության ներսում բա­ցահայտ բախումներ են սպասվում։

Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակ­ցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտե­ցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են։

Տեղեկություններ կան, որ պատգամավորների մի մասը, եթե անգամ դեմ չքվեարկի նախագծին, ապա կխուսափի քվեարկությունից կամ ուղ­ղակի ձեռնպահ կքվեարկի, ինչը թույլ չի տա համապատասխան թվով քվե ապա­հովել ու անցկացնել կոնվենցիան։ Սա պայմանավորված է նրանով, որ խմբակ­ցությունում հասկանում են, որ դա մեր արժեհամակարգի լուրջ խախտման է բերելու։ Մեկ բառով՝ խմբակցությունը փորձելու է տապալել վավերացման գոր­ծընթացը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում