Սիրիայում 10 օրում 450 խաղաղ բնակիչ է զոհվել

Սիրիայում 10 օրում 450 խաղաղ բնակիչ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սիրիայում վերջին 10 օրերին ավելի քան 450 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում ավելի քան 103-ը զոհվել է Իդլիբ և Հալեպ շրջաններում ավիահարվածներից։ Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։

Նա նշել է, որ չնայած ՄԱԿ-ի կրկնվող կոչերին հարգել նախազգուշական մեթոդները, վերջերս իրականացվել են օդային հարվածները «կառավարության և նրանց դաշնակիցների» կողմից բժշկական հաստատությունների, դպրոցների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Բաչելետի խոսքով, քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը համարվում է պատերազմական հանցագործություն և մեղավորները պետք է պատժվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում