Ջերմաստիճանային ռեկորդ՝ Մեծ Բրիտանիայում

Ջերմաստիճանային ռեկորդ՝ Մեծ Բրիտանիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մեծ Բրիտանիայում նախօրեին գրանցվել է հուլիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը:

Հուլիսի 25-ին, մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանի տարածքում ջերմաչափի սանդղակը հասել է մինչև 36,9 ° C։ Նշվում է, որ նախկին առավելագույն ջերմաստիճանը եղել է 36,7 °С։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը հայտարարել է, որ 2019-ի հուլիսը կարող է ամենաշոգը լինել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում