Շուշիում վթարի հետևանքով հինգ մարդ է մահացել

Շուշիում վթարի հետևանքով հինգ մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այսօր՝ ժամը 16:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Արցախի հանրապետության Շուշի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները՝ վարորդը և ուղևորները՝ Ն.Գ.-ն (ծնված 1994 թ.), Ռ.Ա.-ն (ծնված 1982 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1961 թ.), Ա.Ա.-ն (ծնված 1958 թ.), տեղում մահացել են:

Դեպքի վայրում աշխատում է չորս մարտական հաշվարկ:

«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են ԱԻՆ-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում