Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իրանը հուլիսի 25-ի գիշերը փորձարկել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռ, որն անցել է մոտ 1000 կիլոմետր, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմին:

«Չնայած Shabab-3 հրթիռը վտանգ չէր ներկայացնում ԱՄՆ նավերին կամ ռազմակայաններին, սակայն հետախուզության տվյալով՝ Իրանը փորձարկումներն իրականացնում է հրթիռների հեռավորությունն ու թիրախ խուցելու ճշգրտությունը լավացնելու համար»,– հայտարարել է Twitter-ում հեռուստաալիքի վերլուծաբան Բարբարա Սթարը:

Միևնույն ժամանակ, Իրանից չեն հայտնել հրթիռային փորձարկումների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում