Ուկարիանայի խորհրդարան է անցել հինգ ուժ

Ուկարիանայի խորհրդարան է անցել հինգ ուժ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է կիրակի կայացած Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների բոլոր քվեաթերթիկների հաշվարկը։ Գազետա.ռու-ի հաղորմամբ, նշված է ԿԸՀ կայքում։

Արդյունքների համաձայն, Ուկրաինայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն՝ նախագահ Վլադիմիր Զելենսոկւ «Ժողովրդի ծառա» (43,16%), Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» դաշինքը (13,05%), Յուլիա Տիմոշենկոյի «Բատկևշինա» (8,18%), երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (8,10%) և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» (5,82%) կուսակցությունները։

Հաղորդվել էր, որ նորընտիր Գերագույն ռադայի առաջին նիստը նախատեսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում