Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար. ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգության ապահովման գլխավոր կառույցն է

Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար. ՆԱՏՕ-ն ԵՄ-ի անվտանգության ապահովման գլխավոր կառույցն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: ՆԱՏՕ-ն այն կարևորագույն կառույցն է, որի վրա հենվում է Եվրամիության անվտանգությունն ու պաշտպանությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ապագա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Արտաքին և ներքին անվտանգության հարցերը ֆոն դեր Լյայենը նշել է Եվրամիության համար կարևորագույնների թվում՝ քաղաքացիների կշռադատված զարգացման և բերեկեցության հետ մեկտեղ:

«Ճիշտ է մի բան. ընդհանուր պաշտպանությունը միշտ էլ կհենվի հիմնականում ՆԱՏՕ-ի ուսերին: Դա աշխարհում ուժեղագույն դաշինքն է», – ասել է նա՝ հիշեցնելով, որ դաշինքի մեջ մտնող 29 երկրների մեծ մասը Եվրամիության պետություններ են:

«Կան այլ ոլորտներ, որտեղ արդեն ԵՄ-ն, այլ ոչ թե ՆԱՏՕ-ն պետք է խաղա գլխավոր դերը: Ուստի մեզ անհրաժեշտ են ընթացակարգեր և կառույցներ: Դրա համար մեք ստեղծել ենք PESCO-ն՝ դաշինք ԵՄ-ի պաշտպանության նպատակով», – նշել է ֆոն դեր Լյայենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում