Թուրքիայում ավարտվում է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը

Թուրքիայում ավարտվում է S-400-ների մասերի առաջին խմբաքանակի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հուլիսի 25-ին կավարտվեն Թուրքիայի կողմից գնված ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մասերի մատակարարման աշխատանքները։Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

Այդ ՀՕՊ համակարգերը նախապես տեղակայվելու են Անկարայի Մուրթեդ ավիաբազայում։ Ըստ տեղեկության՝ վերջին ռուսական բեռնատար ինքնաթիռը Թուրքիայում վայրէջք կկատարի հուլիսի 25-ին։

Ռուսաստանը հուլիսի 12-ից սկսած S-400-ների մասեր տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա։ Մասերի թվում են եղել ռադարներ, հրթիռներ և այլն։

Աղբյուրը նշում է, որ համակարգերի մատակարարումից առաջ Ռուսաստանում վերապատրաստում անցած 100 թուրք զինվոր արդեն վերադարձել է Թուրքիա։ Եվս 80 թուրք զինվոր պետք է Ռուսաստանում վերապատրաստում անցնի։

Հիշեցնենք, որ S-400-ների գործարքին դեմ էր ԱՄՆ-ն, որը բազմիցս զգուշացրել էր Թուրքիային ծանր հնարավոր հետևանքների մասին։ Ըստ թուրք պաշտոնյաների՝ ռուսական համակարգերը շահագործման կհանձնվեն 2020-ի գարնանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում