Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1600 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1600 փախստական

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1600 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1665 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 428 մարդ (128 կին, 218 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 1237 մարդ (371 կին, 631 երեխա)», – ասված էհաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում