Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
25/07/2019 17:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
Քննարկվել են խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը ներկա են եղել պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում