AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Սահակյանց. Այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Մուլտիպլիկատոր, ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ Panorama.am-ը զրուցել է Ստամբուլյան կոնվենցիայի, «Ոսկե ծիրան» փառատոնի, վարվող մշակութային քաղաքականության և առաջիկա ծրագրերի մասին։

Panorama.am - Միացել եք Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքին։ Ի՞նչու, ի՞նչ վտանգներ եք տեսնում։

Դ. Սահակյանց - Պետք է դեմ լինել այն փաստաթղթին, որի տեքստը, տողատակերը, ենթատեքստը կարող են վտանգել մեր ավանդական, ազգային հիմնասյուները։ Վտանգ է երրորդ սեռի հայտնվելը։ Ըստ երևույթին, նոր իշխանության դիմաց այդ կոնվենցիան վավերացնելու պահանջ կա, մտադիր են դա անել։ Կարծում եմ՝ դա և նոր իշխանությունների թուլությունն է, միգուցե և դրա իրականացման հստակ ցանկությունը։

Panorama.am - «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ փառատոնից հետո Հայաստանի կինոգործիչների միությունից դուրս գալու դիմում եք ներկայացրել։ Պատճառը հենց «ոչ ավանդական» ֆիլմին մրցանակ շնորհելն էր։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը, դրանից հետո որևէ մեկը, այդ թվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, որը նաև միության նախագահն է, ձեզ հետ կապ հաստատե՞լ է։

Դ. Սահակյանց - Անդամակցության տոմսն իրենց մոտ է։ Երևի պետք է նիստ լինի։ Տեղյակ չեմ կարգին։ Դիմումը ներկայացնելուց հետո ինձ հետ որևէ մեկը կապ չի հաստատել։

Panorama.am - Պարոն Սահակյանց, ինչպե՞ս կգնահատեք այս տարվա փառատոնային ֆիլմերը՝ հաշվի առնելով փառատոնի կազմկոմիտեի փոփոխությունը, ավելի երիտասարդներին փառատոնի կազմակերպումը հանձնելը։

Դ.Սահակյանց - Բարդ կլինի գնահատական տալ։ Միգուցե փոխվել է փառատոնի տեսլականը, ինչի հետ էլ կապում եմ որոշ ֆիլմերի ցուցադրությունն ու կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում «Արծաթե ծիրան»-ի արժանացած ֆիլմի ընտրությունը։

Panorama.am - Իշխանափոխությունից հետո վարվող մշակութային քաղաքականությանն ինչպե՞ս եք գնահատում։

Դ. Սահակյանց - Կարծում եմ՝ շատ ցածր մակարդակի է։ Գիտեմ, որ մշակութային օջախներ կան, որոնք լուծարված են, զրկված ֆինանսավորումից։ Խնդիրները շատ-շատ են, այս պահին շատ ավելի ծանր վիճակ է, քան երբևէ եղել է։

Panorama.am - «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան 4 տարի առաջ սկսել է «Օլիմպիկոս» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները։ Ի՞նչ փուլում է ֆիլմը, ե՞րբ է նախատեսված պրեմիերան։

Դ. Սահակյանց - Ֆիլմի պրեմիերան նախատեսված էր այս տարի, սակայն անհայտ է, թե երբ կարող ենք ավարտել այն։ Այս տարի ֆինանսավորում չենք ունեցել, փորձում ենք մեր ուժերով առաջ տանել։ Նախորդ տարիներին եղել է, այս տարի չեղավ, կոնկրետ բացատրություն չեղավ՝ թե գումար չկա, թե ֆինանսավորման կարգեր են փոխվել։ Նկարահանել ենք այն բոլոր մասերը, որ մշակույթի նախարարության առջև պարտավորություն ունեինք։ Դեռ կան անելիքներ՝ և նկարահանումներ, և հետարտադրական։ Նույնիսկ եթե հիմա էլ լինի ֆինանսավորում, բարդ կլինի շարունակել ու այս տարի ավարտել։ Չորս ամիս է մնացել տարվա ավարտին։ Հիմա ընթացիկ նախագծեր ենք անում, որ ստուդիան գոյատևի։ Մեր ուժերով պահում ենք մեր բոլոր աշխատակիցներին, որևէ մեկին չենք ազատել։

Panorama.am - Շնորհակալություն։

Զրույցը վարեց Տաթև Մանուկյանը

Լրահոս
Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan