Արթուր Վանեցյանի հանձնարարականով ԱԱԾ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը նվիրված է եղել քրեադատավարական օրենսդրության առանձին հիմնադրույթներին և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման իրավակարգավորումներին, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական կենտրոնից:
Քննարկմանը ներկա են եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Է. Մարտիրոսյանը, քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Ա. Աղաջանյանը և ԱԱԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավար աձնակազմը: Զեկույցով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Ենգիբարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առանձին քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերին ու պայմաններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել խնդրո առարկայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումներին:
Միաժամանակ, բարձրացվել են նաև առանձին հարցեր, որոնք վերաբերել են քաղաքացիների դիմում-բողոքներին, հանցագործության մասին հաղորդումներին, նյութերի նախապատրաստմանը և այլն:
Հանդիպման ավարտին, ամփոփելով քննարկման արդյուքները, մասնակիցները կարևորել են համապատասխան ոլորտներում որոշակի օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում