Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջ հետ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Վրաստանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր առաջին պաշտոնական այցը Վրաստան հանդիսանում է ևս մեկ քայլ մեր երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերություններում»,- գրել է Նաղդալյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում