Իսրայելը հարձակման է ենթարկել Սիրիայի տարածքը

Իսրայելը հարձակման է ենթարկել Սիրիայի տարածքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իսրայելը օդից հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Ըստ առկա տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել Դերայի նահանգի հարավում, Թել Ալ-Հարրա շրջանում: Հարվածների արդյունքում նյութական վնաս է պատճառվել: Հարձակման վերաբերյալ այլ տվյալներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալները, անօդաչուների օգնությամբ փորձել էին հարձակման ենթարկել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում