«Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել

«Հրապարակ». Հորը և որդուն պաշտոնանկ են արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։ ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։

Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։ Մինասյանն ասաց նաև, որ երևի իր կարիքն էլ չեն զգացել, ու չցանկացավ այլևս մեկնաբանել։

Ի դեպ, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները նաև Մինասյանի հորը՝ Սիսիանում մեծ հարգանք վայելող Աշոտ Մինասյանին էին ազատել ՊԵԿ-ում՝ Սյունիքի մաքսատան պետի պաշտոնից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում