Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել

Հալեպի թաղամասերի գնդակողծման հետևանքով 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Հրոսակային կազմավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Հալեպի խաղաղ թաղամասերի գնդակոծման ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել և տասնյակները վիրավորվել: Այս մասին SANA գործակալությանը հայտնել է քաղաքի ոստիկանական վարչության մի աղբյուր:

Ըստ նրա՝ զինյալները, որոնք իրենց ձեռքին են պահում Ռաշիդին արվարձանը քաղաքի արևմտյան ծայրամասում, գիշերային ժամերին կրակ են բացել ականանետներով և հրազենով:

«Զոհերի և տուժածների մեծ մասն Էլ Համդանիայի և Էլ Ջամիլիայի շրջաններից են, որոնց նաև զգալի նյութական վնաս է հասցվել»,- նշել է աղբյուրը:

Բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվել: Ըստ բժիշկների մի քանի վիրավորներ լուրջ վնասվածքներ են ստացել և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Սիրիական բանակի հրետանին ի պատասխան հրադադարի խախտման հարվածներ է հասցրել հրոսակային խմբավորումների դիրքերին և ոչնչացրել մի քանի հրթիռային կայանքներ, որոնցով կատարվում Էր հրթիռակոծումը: Հակառակորդը կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում