Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Բորիս Ջոնսոնը հաղթել է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության և երկրի վարչապետի պաշտոնի համար ընթացող պայքարում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նման որոշում են ընդունել Պահպանողական կուսակցության անդամները։ Ջոնսոնը կստանձնի պաշտոնը հուլիսի 24-ին, երբ գործող վարչապետ Թերեզա Մեյրը վայր կդնի իր լիազորությունները։

Այդ պաշտոնների համար պայքարում էին երկու թեկնածու՝ նախկին ԱԳ նախարար, Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնն ու ներկայիս նախարար Ջերեմի Հանթը։ Մյուս՝ ութ հավակնորդները, պայքարից դուրս էին մնացել ավելի վաղ փուլերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում