Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

Իրանը հսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերը Պարսից ծոցի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Իրանի իշխանությունները հսկում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բոլոր նավերի տեղաշարժերը Պարսից ծոցի տարածաշրջանում, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին Իրանի Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությանը տված հարցազրույցում:

«Այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ հետևողականորեն հսկում ենք թշնամական բոլոր նավատորմների, հատկապես՝ ԱՄՆ-ի (ռազմածովային ուժերի) տեղաշարժերը՝ դրանց շարժվելու սկզբից մինչև (Պարսից ծոցի) տարածաշրջան ժամանման պահը», – նշել է Հանզադին:

Հանզադին ավելացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերը լուսանկարներով արձանագրում են ամերիկյան ռազմանավերի բոլոր տեղեշարժերը.

«Մենք ունենք լուսանկարներ և վիթխարի պահոց, որոնք ցուցադրում են ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի ակտիվությունը», – եզրափակել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում