Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա

Հունաստանը աչք չի փակելու Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի գործողություններին: Նախարարը հայտարարել է, որ Հունաստանը չի պատրաստվում աչք փակել Թուրքիայի պատերազմի սպառնալիքների վրա: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։

«Միջազգային իրավական նորմերը հարգելն առաջնային է: Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան պետք է վերջ տա հորատման աշխատանքներին»,- նշել է Դենդիասը:

Հույն նախարարը նաև հավելել է, որ Հունաստանն ու Կիպրոսի Հանրապետությունը սերտորեն համագործակցում են Միջերկրական ծովի արևելքում ստեղծված լարվածության հաղթահարել կարողանալու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիան Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության անունից Կիպրոսի հարակից ջրային տարածքներում հորատման և բնական գազի որոնման աշխատանքներ է իրականացնում: Եվ ահա այդ գործողությունները Կիպրոսի և Հունաստանի հետ ճգնաժամային լարվածության պատճառ են դարձել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում