Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ

Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքի խախտման մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հարավային Կորեան Ռուսաստանին մեղադրել է իր օդային տարածքը խախտելու մեջ։ Հարավային Կորեայի զինված ուժերի տեղեկատվության համաձայն՝ ռուսական ինքնաթիռը երկու անգամ խախտել է երկրի օդային տարածքը Ճապոնական ծովում:

Առաջին դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:09-ին: Հարավային Կորեայի F-15K և F-16K-երը նախազգուշական կրակոցներ են արձակել։ Դրանից հետո, ժամը 09:15-ին, ռուսական ինքնաթիռը դուրս է եկել Հարավային Կորեայի օդային պաշտպանության գոտուց։

Սակայն 18 րոպե հետո կրկին մտել է երկրի օդային տարածք ու 4 րոպե անց հեռացել։

Ինքնաթիռը, վերջապես, դուրս է եկել օդային պաշտպանական գոտուց ժամը 09:56:

Նշվում է նաև, որ առաջին միջադեպից 2 ժամ առաջ գոտում հայտնվել են նաև ռուսական և չինական օդանավերը:

Ինչպես գրում է Ria-ն, հղում անելով կորեական մամուլին, Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը մտադիր է զանգահարել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատների ներկայացուցիչներին ու բողոք հայտնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում