Զելենսկու կուսակցությունը նոր Ռադայում կարող է 237 տեղ ստանալ

Զելենսկու կուսակցությունը նոր Ռադայում կարող է 237 տեղ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցությունը կարող է ստանալ 237 տեղ և ինքնուրույն մեծամասնություն կազմել, վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մշակված արձանագրությունների 45 տոկոսի՝ ТАСС-ի կատարած վերլուծության արդյունքները:

Նախնական տվյալով՝ «Ժողովրդի ծառան» կուսակցական ցուցակներով կարող է Ռադայում ստանալ 122 տեղ, իսկ մեծամասնական ընտրատարծքներում՝ 115 տեղ:

«Ընդդիամդիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցությունը կարող է ստանալ 43 մանդատ՝ 37-ը կուսակցության ցուցակներով և ևս վեցը՝ միամանդատ ընտրատարածքներում: Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունն զբաղեցնում է երրորդ տեղը:

Այն կարող է Ռադայում ներկայանալ 27 պատգամավորով: Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» և երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» կուսակցությունները Ռադայում կստանան համապատասխանաբար 25 և 20 տեղ: Այլ կուսակցություններց թեկնածուներ են հաղթել 10 մեծամասնական ընտրատարածքներում, ևս 53 պատգամավորության թեկնածուներ, որոնք մոտ են հաղթանակի, ինքնաառաջադրվածներ են:

Առավոտյան 09:15-ի դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է էլեկտրոնային արձանագրությունների 45 տոկոսը: «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքել է քվեների 42,34 տոկոսը, «Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 12,81 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցրել է «Եվրոպական համերաշխությունը», որը հավաքել է 8,68 տոկոսը: «Բատկիվշչինա» կուսակցության օգտին քվեարկել է 8,07 տոկոսը, իսկ «Ձայնի» օգտին՝ 6,41 տոկոսը:

Գերագույն ռադայի արտահերթ ընտրություներին հուլիսի 21-ի ժամը 20:00-ի դրությամբ ըստ բոլոր 199 ընտրատարածքների տվյալների մշակաման՝ մասնակցել Է ընտրողների 49,84 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում