Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Մոտ 30 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում, վկայում է «Яндекс.Расписания»-ն:

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 06.42-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 9 չվերթ, ևս մեկը չեղարկվել է: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, 11-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 4 չվերթ:

Պատճառները դեռ հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում