Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին

Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ամառային հանգստյան ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը անխոչընդոտ իրացնելու նպատակով անձնագրային բոլոր ստորաբաժանումները հուլիս 27-ի, օգոստոսի 3-ի, 10-ի, 17-ի և 24-ի շաբաթ օրերին նույնպես մատուցելու են ծառայություններ, առավոտյան 10.00-ից մինչև 17.00։

Ոստիկանությունից հայտնում են՝ ընդմիջման ժամերը 13.00-14.00 են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում