AM | RU
USD
EUR
RUB

Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը...

 

Երկար մտածում էի՝ գրե՞մ սա, թե՝ ոչ...

Անտառահատումների և Սևանի շուրջ զարգացած վերջին դեպքերը, այնուամենայնիվ, ստիպեցին, որ անդրադարձ կատարեմ այս թեմային...

Դեռ տարիներ առաջ ես ու իմ պես էլի շատ ընկերներ, եկել էինք այն եզրակացության, որ մեր երկրում խնդիրը ոչ էդքան իշխանության մեջ է, որքան՝ հանրության... Այդ ենթադրությանն հանգելուն նպաստել են հատկապես ազգային գիտակցությամբ մեր ավագ սերնդից ստացած գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև տարիների ընթացքին դեռևս կարճ, բայց որոշակի սեփական փորձառությունը...

Իբրև մեթոդ, կարելի էր դիտարկել հանրության ակտիվ շերտի (և հատկապես՝ իշխանության ապարատի ակտիվի) հետ տարվող աշխատանքները... Ավելի պարզ. գոյություն ունի տեսակ, կարող եք կոչել՝ կարիերիստ, կարող եք կոչել քաղաքականապես ակտիվ կամ այլ եզրույթով, որոնք անկախ մեր կամքից, ինչ-որ բան անում են... Այդ ինչ-որ բանը կարող է լինել նաև ազգօգուտ, հանրօգուտ, կամ՝ հակառակը... Ունենալով հնարավորություն ներսից ծանոթ լինել իշխանական ապարատին, և նաև լծակներ՝ ազդելու որոշ պրոցեսների վրա՝ մասնակի հնարավորություն է ստեղծվում գտնել քո պես մտածող բայց «թաքնված» կադրերին, միավորել միմյանց, ամրացնել և աջակցել ինֆորմացիայով և կազմակերպչական այլ հարցերով՝ ապահովելով նրանց գերակա ազդեցությունը ներիշխանական բուրգում, և միևնույն ժամանակ՝ խանգարել, խոչընդոտել, թուլացնել՝ անտագոնիստ, քո արժեքներին հակառակ, ապազգային կադրերի առաջխաղացումը...

Սա տեսականորեն հնարավոր պրոցես է, բայց ահռելի ջանքեր, էներգիա և ռեսուրսներ է խլում՝ անկանխատեսելի և, ինչ-որ տեղ նաև անկառավարելի արդյունքով... Վերջ ի վերջո նույն կարիերիստին շատ հանգիստ կարող են «իրենցով անել» և տեսակիդ հակառակ ներկայացուցիչները՝ նույն սկզբունքով աշխատելով...

Բայց սա երկար և առանձին զրուցելու թեմա է... Սա պարզապես փոքր ակնարկ, որ ցանկացած իշխանություն համասեռ չէ, և այնտեղ դոմինանտ են դառնում այնպիսի գործողություններ և ձևաչափեր, որոնք կարողանում են ապահովել առավելապես ակտիվ և կարիերիստ տեսակի առաջխաղացումն ու համեմատաբար երկար իշխանությունը... Իսկ դա առաջին հերթին հանրության շրջանում առկա գերակա մտածելակերպն է... Էդտեղից էլ աստիճանաբար ծնվում է իշխանական պոպուլիզմը, որը, բնականաբար, երկար կյանք չի ունենում... Դրանում բազմիցս համոզվել ենք մեր 30-ամյա «նորանկախ» պետականության կենսագրության մեջ....

Իսկ ինչ մտածողությունն է գերակա մեր հանրության շրջանում... Այո՛, հենց հանրության։ Այստեղ տեղին չէ ազգ եզրույթի կիրառությունը, նույնիսկ՝ ժողովուրդ եզրույթի կիրառությունն է անհամապատասխան....

Եւ այսպես, Հայաստանյան հանրության գերազանց մեծամասնությունը սպառողական մտածողության կրողն է... Այլ կերպ՝ այն օգտվողների հասարակություն է...
Էդտեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան...

Երկրաշարժից հետո և հետպատերազմյան շրջանում մեծաքանակ օգնություններ էին հասնում Հայաստան... Դրանց մի մասը, բոլորին հայտնի է՝ յուրացվում էին 90-ականների ավազակների կողմից (որոնք էսօր իրենց փրկիչ են հռչակել...), մի որոշակի մաս, այնուամենայնիվ, հասնում էր հանրության տարբեր շերտերին... Ես հիշում եմ՝ ինչպես էինք հերթ կանգնում որևէ ծանրոց, շոր, «կանսերվա», ձեթ, ալյուր և այլ՝ նմանատիպ օգնություն ստանալու համար...

Դժվար էր...

Բայց այդ փուլը հանրության մի մասն հաղթահարեց, և այլևս կարիք չուներ օգնության.... Սակայն հանրության մի ստվար մասի մոտ ձևավորվեց ուզողի, օգտվողի կայուն հոգեբանություն... Ընդ որում, այդ «ուզող» եզրույթը բացառապես չի վերաբերվում անապահով, կարիքավոր խավին... Դա արդեն տեսակ է, մտածելակերպ, կենսակերպ, և մեծահարուստ «ուզողների», «մեծապատիվ» մուրացկանների, փողկապավոր օգտվողների, «մինիշյուլլեռների» մի ամբողջ հասարակարգ աճեցվեց՝ իրենց ենթահամակարգերով և սպասարկող ստրուկտուրաներով...

Մեզանից շատերը հազարավոր անգամներ լսել են, թե ինչպես որևէ ծանոթի ինչ-որ պաշտոնի նշանակելիս՝ նրան շնորհավորողների ճնշող մեծամասնության մաղթանքների բովանդակությունը ամփոփվում է «բարով վայելես» ձևակերպման մեջ... Շատերը լսած կլինեն նաև, թե ինչպես է այս կամ այն ծանոթը պաշտոնի ակնկալիքը ձևակերպում «մենք էլ ենք ուզում օգտվել» արտահայտությամբ...

Ցավոք, պաշտոնը կամ պաշտոնին նշանակված մերձավորը հենց այդպես էլ դիտարկվում է հանրության ճնշող մեծամասնության կողմից՝ «օգտվող» կամ «մեկը՝ ումից կարելի է օգտվել»...

Դրա դրսևորումները ամենատարբեր բնույթն են կրում՝ սկսած ատկատներից, տենդեռների բաշխումից, վերջացրած այլ՝ ավելի խառը մեխանիզմներով և դրսևորումներով, որոնք հանրության շրջանում ընդունված է անվանել կոռուպցիա եզրույթով...

Այս պրոցեսը, ցավոք, սկսում է դառնալ «ռազմավարություն» և «արտադրություն»... Այլ կերպ՝ «պետությունը» սկսում է «արտադրել» սպառողների հանրություն...

Շուրջ 30 տարվա մեր պետականությունը զբաղվել է հենց այդ տեսակի՝ «օգտվողների» տեսակի, սպառողական հասարակության բուծմամբ... եւ դա տարօրինակ չէ, քանի որ մի կողմից սպառողների դասակարգը կապիտալիստական աշխարհի գոյության նախապայմաններից է, մյուս կողմից՝ չի կարող սպառողական մտածողությամբ ղեկավարությունը ձևավորել ստեղծողների, արարողների հասարակարգ, այնպես ինչպես չի կարող սպառողների, օգտվողների հասարակարգը ձևավորել՝ ազգային մտածողությամբ, տեսակային պատկանելիության բարձր պատասխանատվությամբ, արարողների, ստեղծողների իշխանություն.... Արդյունքում ունենում ենք այն՝ ինչ ունենք՝ սպառողական հանրություն, օգտվողների հասարակարգ և ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող տեղափոխություններ սիստեմի ներսում՝ ինքնապահպանման նպատակով...

Էս ամենից ելքերը տարբեր են.

Մի տարբերակը, ինչպես վերում նշեցի՝ ներիշխանական համակարգում փորձել գտնել քոպեսներին, ամրացնել նրանց, ուժեղացնել և փորձել նրանց միջոցով ձևավորել ստեղծող, արարող պաշտոնյայի և տեսակի հանրային պահանջված մոդել...

Մյուսը՝ հանրության շրջանում գտնել քոպեսներին, կամ ստեղծել, կրթել արարող, ստեղծող տեսակ և անհրաժեշտ քանակի ապահովման շնորհիվ՝ ձևավորել նաև նույնապատկեր իշխանություն ...

Այս երկու պրոցեսներն էլ թեև ժամանակատար և ծախսատար են, բայց ֆունդամենտալ են լուծում առկա խնդիրները, այլ ոչ թե կարճաժամկետ և «հիմա՛, հիմա՛, հիմա՛» լոզունգով պետականաքանդ գործողություններ են... Քանի-որ, որքան էլ տարօրինակ կթվա, բայց նույնիսկ օգտվողների սիստեմը այնուամենայնիվ սիստեմ է, իսկ քանդել սիստեմը՝ տեղը չառաջարկելով սիստեմ կամ առաջակելով «ոչինչ»՝ բերում է պոպուլիզմի, և հայելային սկզբունքով դարձյալ օգտվողների հանրության ձևավորման...

Հենց այդ պրոցեսի ականատեսն ենք մենք հիմա...

Հանրության մեծամասնության դժգոհությունը, ցավոք, ոչ թե ձևավորվել էր այն հանգամանքից, որ իրեն խաբում են, թալանում են, քցում են, օգտագործում են, և որ չկա արդարություն... այլ մղող ուժն էր՝ որ իրեն խաբում են, քցում են և... թույլ չեն տալիս նույնպե՛ս օգտվել...

...Մինչդեռ ինքն էլ է ուզում օգտվել....

Բայց սպառողական հասարակության շրջանում, որտեղ օգտվողների թիվը բազմապատիկ անգամ գերազանցում է ստեղծողների, արարողների թվին՝ ձևավորվում է սպասելի դիսբալանս առկա ռեսուրսների և պահանջների միջև....

...Իսկ պետության ռեսուրսներն անսահմանափակ չեն...

...Եւ էստեղ ձևավորվում է մի վիճակ, երբ օգտվողների հասարակարգը, սկսում է անխնա ոչնչացնել պետության և ազգային բնական պաշարները՝ ջուր, անտառներ, հանքեր և այլն, քանի-որ ի վիճակի չէ ստեղծելու, արարելու... օգտվողների մյուս խումբն էլ՝ նստում է «գրանտային ասեղին» և «քաղաքացիական հասարակություն» անվան տակ՝ սկսում է սպառել «օդից փողը»՝ ապահովելով էդ փողը տվողի օրակարգը...

Վերջնարդյունքում, էս ամենը գտնում է արտացոլանք նաև պետության քաղաքականության մեջ, քանի-որ մի կողմից հասունացող հանրային դժգոհությունը, օգտվողների անսահմանափակ ախորժակը, ցանկությունները, մյուս կողմից՝ սիստեմը և իշխանությունը պահելու, տո նույնիսկ՝ «պետությունը չկորցնելու» կարիքը, ստիպում է, որ պետությունն էլ դառնա մի մեծ «ուզվոր» և սկսի տարատեսակ «ձյաձյաներից» կամ այլ համակարգերից թուլափայ մուրալ՝ վարկի, պետական գրանտի կամ այլ անուն կրող բայց նույնաբովանդակ որևէ ռեսուրսի տեսքով...՝ ինքն էլ դառնալով մի մեծ սպառող և օտարի օրակարգ սպասարկող...

Օգտվողների և ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը բերում է նաև օգտվողների արտահոսքի երկրից, որը ընդունված է անվանել՝ արտագաղթ... Ցավոք, շատերը դա պատճառաբանում են «արդարության պակասից» ձևակերպմամբ, մինչդեռ այդ «արդարության պակաս» եզրույթն էլ հաճախ ամփոփվում է արտագաղթողին օգտվելու հնարավորություն չընձեռնեռլու մեջ.... Այլ կերպ՝ «արդարություն չկա, քանի որ իրեն չի հաջողվել օգտվել, ինչպես իր ծանոթ Էսինչյանին, որն, ասենք, «կռիշ ուներ» և տենդեռներ էր կպցնում»...

Չարտագաղթած հատվածի շրջանում ժամանակի ընթացքում ձևավորվում է կրիտիկական մասսա, հենց նույն պատճառով՝ քանի-որ պետության ռեսուրսներն անսահմանափակ չեն, ի տարբերություն օգտվողների պահանջների և քանակի... Էս ամենը դրսևորվում է հանրային դժգոհության տեսքով...

...Սիստեմը, որը սովոր էր իր միջից առաջ բերել որևէ կերպար, որին կարգելով «առաջնորդ»՝ պատրաստում էր իբրև մատաղացու, քավության նոխազ, որպեսզի ապահովվի սիստեմի լինելիությունը, այլևս ի զորու չի լինում սահմանափակվել մեկ անձի «մատաղով»... Քանի-որ տարբեր օղակներում գործող հիմնական դեմքերի անփոփոխությունը, միևնու՛յն է, ժամանակի ընթացքում հասունացնում է սիստեմի փոփոխության հանրային պահանջ....

Բնականաբար, սիստեմը կամ պետք է փոխվի կամ ստեղծի փոխվելու իմիտացիա... Այս երկրորդն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում մի քանի տարվա ընթացքում աճեցնել համապատասխան կադրեր, որոնք պետք է ապահովեն «սիստեմի փոփոխության» իմիտացիան....

Ցավոք, իմ խորին համոզմամբ, հենց այս պրոցեսն էլ տեղի է ունեցել մեր մոտ, քանի-որ խորքում ուսումնասիրելով թե՛ նշանակումները, թե՛ վարվող «քաղաքականության» ընդհանուր գծերը, գերազանցապես հենց այդ պատկերն է ուրվագծվում։ (Ուրախ կլինեմ, եթե սխալվում եմ. իհարկե, եթե փոփոխված սիստեմը և՛ս սպառողական չէ, և կկրի ազգային և ստեղծող տեսակի արժեհամակարգ, ինչը դեռ նշմարելի չէ, ավելին՝ դեռ ճիշտ հակառակ պատկերն է)։

Էստեղ զավեշտն այն է, որ տեղափոխված, դերափոխված կամ կերպարանափոխված ֆիգուրանտներից շատերն անկեղծ կարծում են, թե իրավիճակային փոփոխություն է տեղի ունեցել և անկեղծորեն ապրում են իրենց վերապահված դերը՝ չգիտակցելով, որ ծառայում են նույն սիստեմին՝ անկախ ներկայիս կարգավիճակից....

Բայց սա ևս առանձին քննարկման թեմա է...

Էստեղ ցանկանում եմ ընդգծել օգտվողների հասարակության դերը և դրանով պայմանավորված զարգացումների հնարավոր սցենարը...

Ինչ-որ ժամանակ, օգտվողների հասարակության մոտ արթնանում է հավատ՝ առ այն, որ կա հնարավորություն՝ փոխելու սիստեմը, և նոր եկող համակարգը կապահովի իրենց օգտվելու նոր և անսպառ թույլտվություններով....

Հենց էստեղ էլ կայանում է արմատական սխալը, որն հետագայում հիասթափությունների պատճառն է դառնում....

Բանն այն է, որ նույնիսկ եթե իշխանությունը լինի բացարձակ արդար, բացարձակ թափանցիկ, պաշտոններ չբաժանի յուրայիններին, աներձագներին, քավոր-սանիկ-խնամիներին և այլ մերձավորներին (անկախ նրանց մասնագիտական և որակական համապատասխանությունից), միևնույն է՝ պետության ռեսուրսները սահմանափակ են և բազմապատիկ անգամ զիջում են օգտվողների քանակին և նրանց պահանջներին...

Արդյունքում, անտառ հատողները, որոնց արգելում են ապօրինի ծառահատումները և ազգային ու պետական ռեսուրսը մսխելով «տուն պահելը», ժամանակի ընթացքում գիտակցում են, որ «քցվել են»....

Ձուկ գողացողները, որոնց արգելվում է որսագողությունը, ժամանակի ընթացքում գիտակցում են, որ «քցվել են»...

Իրենց թաղի «տասովշիկին», որն հանկարծակի պաշտոն է ստացել՝ մանկության ընկեր «պռիզնատ եկող» «խառոշիները», որոնք օգտվելու տեսլականով նույնիսկ պատրաստ են լգբտ շահեր սպասարկել, այո՛, նույնիսկ իրենք՝ ժամանակի ընթացքում գիտակցում են, որ «քցվել են»...
.....
Այս շարքը կարելի է երկար շարունակել...

Էս նույն սցենարով՝ օգտվողների հասարակության տարբեր շերտերի ու խմբերի գերազանց մեծամասնությունը, ինչ-որ պահից սկսած սկսում է հիասթափվել և հանգել այն մտքին, որ իրեն «քցել են»...

Եվ դա օրինաչափ է, քանի-որ ռեսուրսները սահմանափակ են և զգալիորեն զիջում են օգտվողների քանակին, իսկ եթե նոր օգտվողների հիմնական մասը ձևավորվում է ծանոթ-բարեկամ-խնամի շրջանակից (ինչպես առաջ), դարձյալ օգտվողների հանրության հիմնական մասը մնում է դժգոհ։ Քանի-որ, եթե այդ հանրության միջից ինչ-որ քանակ սկսել է օգտվել, միևնույն է օգտվողների ակնալիք ունեցողների թիվը չի պակասել, այն պատճառով, որ նրանց գումարվել է նախկինում օգտվող, այժմ օգտվելու հնարավորությունից զրկված խմբաքանակ, որը ոչ պակաս ագրեսիվ է, և միևնույն ժամանակ՝ բավականին փորձված և թրծված...

Ինչ կլինի էս ամենի արդյունքում... Առանձնապես ոչինչ՝ ցիկլը կկրկնվի էնքան, մինչև Ազգի (տեսակային պատկանելիության բարձր ինքնագիտակցություն և պատասխանատվություն ունեցող հանրության շերտի) քանակը հասարակության շրջանում կգերազանցի օգտվողների քանակին...

Իսկ մինչ այդ, ժամանակի ընթացքում օգտվողների հասարակության մեջ կավելանան դժգոհների, իրենց քցված համարողների, բողոքավորների թիվը, նրանց մի մասն էլի հիասթափված կարտագաղթի, տեղը, միգուցե, որոշակիորեն կլրացվի հույսով վերադարձած «նախկին օգտվողներով»... Եւ ժամանակի ընթացքում, երբ վճռական բողոքավորների տեսակարար կշիռը կհասնի կրիտիկական շեմին, և նրանց ճնշող մասին ցույց տրվի, որ նոր օգտվողները դարձյալ ծանոթ-խնամի-բարեկամ, կամ հին սիստեմի առավել ամուր ֆիգուրանտների շոշափուկներ են, նորից տեղի կունենա այն՝ ինչ տեղի է ունենում մեր երկրում պարբերաբար...

Կլինի դա թավշյա, բռնի, կամ այլ ձևաչափով, դա հարցի այլ կողմն է... Բայց որպես կանոն, ցավոք, էլի կլինի դարձ ի շրջանս իւր...

Պետությունը կամ սիստեմը, ինքն իրեն պահելու համար՝ դարձյալ ստիպված կլինի իբրև մի խոշոր օգտվող՝ մնալ դրսի «ձյաձյաների» նետած թուլափայի հույսին՝ պետական վարկի, գրանտի կամ այլ տեսքով՝ դրանով է՛լ ավելի խորացնելով առանց այդ էլ առկա մեծ կախվածությունը...

Իսկ դրսի «ձյաձյաներն էլ», որոնք չեն ցանկանում կորցնել իրենցից կախված և սպառողական օգտվողների, իրենց շահերը սպասարկողների շուկան կամ զանգվածը, ամեն գնով պայքար կմղեն այդ հանրության շրջանում ստեղծող, արարող, պետականակենտրոն ազգային տեսակի դեմ՝ իրենց օրակարգը սպասարկող անդեմ գրանտակերների կամ այլ գործիքակազմով.... (ինչին, խոշոր հաշվով, ականատես ենք լինում արդեն տևական ժամանակ)...

Եւ դա էլ օրինաչափ է, քանի-որ ազգա՛յին, ստեղծագո՛րծ, արարո՜ղ տեսակը երկիրը կախվածության մեջ պահել ցանկացողների հիմնական թշնամին է... Որովհետև առաջին տեսակը, իր գործունեությամբ արժեք է ստեղծում, ռեսուրս ավելացնում, միջոց գեներացնում, որը նվազեցնում է պետության կախվածությունը արտաքին ուժերից....

Թեման ծավալուն է, և ըստ էության, մի քանի անգամ տարբեր ձևերով կրկնեցի հիմնական կոնտեքստը... Բայց կարծում եմ, որոշակիորեն ուրվագծվեց նաև էս ամենից ելքը....

Այն է.

Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Պատահական չեմ ընդգծում Հայը, քանի-որ Հայաստանը Հայկական պետություն է, և տեսակային բարձր գիտակցությամբ անհատն է անկախության և ինքնաբավության անհրաժեշտության գաղափարի կրողն ու ատամներով պաշտպանողը, մինչդեռ սպառողական հանրության, օգտվողների հանրության համար, էական չէ, թե որտեղից և ինչպես է օգտվում... էստեղ չլինի՝ կգնա խոպանից օգտվելու... միևնույն ժամանակ, տեսակային հստակ պատկանելիություն չունեցող ստեղծողի համար էլ՝ միևնույն է, թե որ պետության և ինչ հասարակարգի համար է ստեղծում, այնդեպքում, երբ տեսակային ընդգծված պատասխանատվությամբ ստեղծողը՝ արարում է նախ և առաջ իր տեսակլի լինելիության և զարգացման ապահովման համար... Հետևաբար մեր համար առանցքային նշանակություն ունի հենց ՀԱ՛Յ ստեղծողի ընդգծումը...

...Մենք խնդիր ունենք Հայաստան Պետությունը պահելու և զարգացնելու... Եւ դա անելու համար ոչ այդքան իշխանափոխություն է պետք, որքան՝ արարող, ստեղծող Հայ հասարակություն (ոչ թե անդեմ, անհասկանալի, գերազանցապես գրանտների վրա նստած՝ քաղաքացիական հասարակություն) ձևավորել....

Կայու՛ն, ինքնաբա՛վ, արարո՛ղ, ստեղծագո՛րծ ՀԱՅ մարդը և այդ տեսակի շատացումը...

Սա՛ է Հայաստան Պետության և Հայ Ազգի լինելիության գրավականը...

Չե՞նք կարողանա ապահովել դա պետական մակարդակով՝ կմնանք նույն վիճակին և կկրկնենք ցիկլը կամ կվերջանանք ժամանակի ընթացքում....

Կկարողանա՞նք ապահովել Հայ արարող մարդու լինելիությունն ու քանակական աճը պետական մարակդակով՝ կլինենք ու կզորանանք՝... տարեց-տարի ամրացնելով և մեծացնելով մեր ազդեցությունը Երկիր մոլորակի աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիկ քարտեզների վրա...

Առաջն Աստված...

Հարգանքներով,

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին հարցաքննվում է, կրտսերը՝ սպասում Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից Սահմանադրական դատարանի դատավորները հայտարարություն տարածեցին Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է. Ռուբեն Մելիքյան Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ) Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է Իրավապաշտպաններն ուղևորվում են ԱԱԾ, որտեղ այսօր հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ դեսպանը Հ. Թովմասյանը գերադասեց ծառայել ՀՀ-ի սահմանադրականությանը, ոչ թե Փաշինյանին Սա քաղաքական բեսպրեդել է. ՀՅԴ ներկայացուցիչը՝ Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցածի մասին Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները Թուրքիան վերսկսել է գործողությունը Սիրիայում՝ չնայած ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնության Հայաստանում ներպետական օրենքներն ու Սահմանադրությունն այն չեն. Լարիսա Ալավերդյան «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկումը՝ ուղիղ Արա Զոհրաբյան. Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Իրանի և Թուրքիայի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ԱԺ-ն միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի շատ, քան 2017-ին և 2018-ին Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan