AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը 90-ական թվականներից գործող կենտրոնի լուծարման նախաձեռնությունները մեկնաբանում է երեք ասպեկտով՝ բարոյական, իրավական, քաղաքական։

«Բարոյական ասպեկտը հետևյալն է. երբ երկու ամիս առաջ ԵՊՀ հոգաբարձուների նիստում ընտրվում էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ պաշտոնակատար ընտրվում է օպերատիվ կառավարման համար։ Օպերատիվ խնդիրներից մեկն էլ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարումն է, ըստ երևույթին»,- լրագրողների հետ ընթացող հանդիպմանը նկատեց Վարագյանը։

Նա նշեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ, նախկին ԿԳ փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է, որ գործող ստորաբաժանումների մասին սկսեն քննարկումներ, դրանք իրենց գործունեության վերաբերյալ հիմնավորումներ ու գնահատականներ ներկայացնեն։

Վարագյանի խոսքով, դրանից մեկ ամիս հետո հոգաբարձուների խորհրդի նիստում կառուցվածքային ստորաբաժանումների հարցն է քննարկվել, որում ներառված է եղել նաև Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը Շրջանավարտների ու կարիերայի կենտրոնի հետ միավորելու հարցը։

«Հենց այդ նիստում հոգաբարձուների խորհրդի նախագահն առաջարկեց քննարկել նաև կենտրոնի լուծարման հարցը։ Նկատեմ, որ նիստում նման առաջարկով հանդես գալ անօրինական է։ Հետո հարցը դրվեց քննարկման և չընդունվեց։ Կարող եմ ասել, որ հարցի բարոյական մասն իր մեջ ներառում է նաև քաղաքականը։ Առաջարկը չընդունվելուց հետո Հովհաննես Հովհաննիսյանը, եթե նայեք այդ օրվա ուղիղ եթերները, ապա տեսանելի է, սմս է ուղարկում, ապա տասը րոպե անց պատասխան ստանում։ Հեռախոսը մի կողմ դնելուց հետո կրկին առաջարկում է անդրադառնալ կենտրոնի լուծարման խնդրին։ Ես տեսնում եմ, որ իշխանությունների կողմից հստակ ուղղորդում կա, որպեսզի Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարվի»,- ասաց Վարագյանը, ավելացնելով, որ այս հարցն հաջորդ նիստում ներառում են քվեարկության դնել հարցման կարգով։

Կենտրոնի գործող տնօրենն ընդգծում է՝ փորձում են ամեն ինչ անել, որ կենտրոնը անօրինական ձևով լուծարվի։

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա այսօր նա հստակ հայտարարեց, որ չի կիսում գործող իշխանությունների կարծիքը, համամիտ չէ նրանց կառավարման մեթոդների հետ։

«Հիմա ես գտնում եմ, որ իմ քաղաքական հայացքների համար փորձում են ուժային մեթոդներով լուծարել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը և ազատվել այլակարծությունից, ինչպես նաև ինձանից, չնայած իմ աշխատանքային հարաբերություններում, իմ պարտականությունների կատարման ժամանակ երբեք քաղաքական դիրքորոշումը չեմ խառնել»,- ասաց կենտրոնի ղեկավարը։

Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, ապա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստն անօրինական է համարում, որը ոտնահարում է ԵՊՀ կանոնադրությունը։

«Ըստ կանոնադրության, ԵՊՀ կառուցվածքային, ստորաբաժանումների լուծարման, միավորման ու նման հարցերը պետք է գիտական խորհորդում քննարկվեն, ապա ռեկտորը ներկայացնի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։ Այս պարագայում հարցը քննարկվում է հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ, ինչի իրավունքը նա չուներ առանց գիտական խորհրդի հավանության»,- ասաց Վարագյանը։

Նա պնդում է, որ կենտրոնի վերաբերյալ պատրաստված հիմնավորումներն էլ խեղաթյուրված են, ամբողջությամբ չեն ներկայացնում ուսանողների հետ տարվող աշխատանքները։

«Եվ ամենակարևորը, հոգաբարձուների խորհրդի նիստ են անցկացրել առանց օրակարգի հաստատման։ Քիչ թե շատ իրավական գիտելիքներ ունեցող ցանկացած մարդ կարող է փաստել, որ ցանկացած նիստում սկզբում օրակարգն է հաստատվում։ Իսկ այս պարագայում առանց օրակարգը հաստատելու, փորձում են արագ գործել ու ազատվել Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնից»,- ասաց նա։

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan