ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո

ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում Է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա – Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այդ մասին ՏԱԱՍ-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի Տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական վարչությայն ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայն:

«Ներկայումս պատահարի վայրում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը, կազմակերված է ստուգման անհրաժեշտ միջոցառումների համալիր, որոնք նպատակաուղղված են պատահարի բոլոր հանգամանքների եւ պատճառների պարզմանը»,– ասել է Մարկովսկայան:

Իր ստուգումն է անցկացնում նաեւ Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը: Ինչպես ՏԱԱՍ-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Եկատերինա Կորոտկովան, «Մոսկվայի Միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը կազմակերպել է Շերեմետեւո օդանավակայանում վերերկրյա սպասարկման պլանային ստուգում, որի ընթացքում գնահատական կտրվի նաեւ այդ ավիացիոն իրադարձությանը»,– հավելել է նա: Հուլիսի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 01:00-ին «Հյուսիսային քամի» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետեւո օդանավակայանից կատարում էր Մոսկվա – Երեւան չվերթը, դադարեցրել է վերթիռը թափավազքի փուլում: Թռիչքա-վայրԷջքային գոտում գետնավարման ժամանակ տեղի է ունեցել խցիկի ծխոտում ինքնաթիռի առջեւի մասում: Օդանավի հրամանատարն արտակարգ արգելակման եւ տարահանման որոշում է ընդունել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում