«Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է

«Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՌԴ-ում ՀՀ դեպսանությունից հայտնում են, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։

Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։

Չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 178 ուղևոր, արտակարգ վայէջք է կատարել։ Տարհանման ժամանակ ութ մարդ վնասվածք է ստացել, որից երկուսը հոսպիտալացվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում