«Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում
19/07/2019 09:49
Նմանատիպ
«ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել:
Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, եւ դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ:
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը: Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում: Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում