«Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել

«Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառ­վա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով:

Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներ­կայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկաց­րել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բո­վանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:

«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիր­ների ղեկավարածներին չի վերաբերում:

Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաև գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպոր­տի հարցերի, պետական-իրավական հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից: Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հա­րաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում