ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին
18/07/2019 21:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանը դեմ է Թուրքիայի նկատմամբ Եվրամիության սահմանած միակողմանի պատժամիջոցներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Անդրեյ Կելինը:
Նա նշել է, որ նման սահմանափակող միջոցները կիրառվում են առանձին պետությունների կողմից՝ հորինված կանոնների հիման վրա, կախված «րոպեական» քաղաքական գնահատականից:
«Մենք դեմ ենք այդպիսի միջոցներով դիվանագիտություն վարելուն»,– հայտարարել է Կելինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում