AM | RU
USD
EUR
RUB

Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել բովանդակային զրույց, խորհրդակցությունից հետո Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով և մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք՝ որպես փայտանյութ դիտարկելը», - ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց՝ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։

«Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանի քաղաքացիներին», - ասաց նա։

ԱԱԾ տնօրենն ընդգծեց՝ վերջին շրջանում ծառայությունը բոլոր անտառոտ տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձիք», - ասաց նա։

Արթուր Վանեցյանի խոսքով՝ բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։

ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ արեց այլևս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղան երեկ։

«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ», - ասաց նա։

ԱԱԾ տնօրենը շեշտեց՝ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք։

«Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո, ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու», - ասաց Վանեցյանը։

Նա ընդգծեց՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտնաբերվեն ու կկանգնեն օրենքի առջև։

«Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Լրահոս
Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan