Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35-եր մատակարարել

«Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է , որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 նորագույն կործանիչներ մատակարարել, եթե Անկարան համապատասխան հայտ ներկայացնի:

«Եթե մեր թուրք գործընկերները ցանկություն հայտնեն, ապա պատրաստ ենք մշակել Սու-35-երի մատակարարումը», – Չեմեզովի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը:

Ավելի վաղ Թուրքիա է ժամանել ռուսական C-400 ԶՀՀ-ի բաղադրիչներով 14-րդ օդանավը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում