Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով

Իրանը օտարերկրյա նավթային տանկեր է առգրավել՝ 12 անձնակազմով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսը Պարսից ծոցում առգրավել է օտարերկրյա նավթային տանկեր, որում եղել է անձնակազմի 12 անդամ։ Այս մասին հաղորդում է Independent-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռարձակողին։

Նշվում է, որ առգրավված նավը մոտ 1 միլիոն լիտր բարել նավթ է մաքսանենգ ճանապարհով տեղափոխելիս եղել ու այն առգրավվել է Լարակ կղզում կիրակի օրը։

Դեռևս տեղեկություններ չկան, թե որ նավթային տանկերի վերջնական կետը որն էր լինելու։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը, իբր, առգրավել է ԱՄԷ-ի տանկերը, որը նավարկում էր Պանամայի դրոշի տակ։ Հիշեցնենք, որ Բրիտանիան էլ Ջիբրալթարում առգրավել էր իրանական նավթային տանկերը, որը, ըստ հաղորդումների, նավթ որ տեղափոխում Սիրիա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում