AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Իշխանափոխությունից մեկ տարի անց կառավարությունը նվազեցնում է տնտեսական աճի ակնկալիքները

 

Կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Դա արվեց ոչ միայն արտահերթ նիստում, այլև դռնփակ ռեժիմով:

Թե ինչո՞ւ միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ընդունվեց դռնփակ նիստում, հավանաբար պետք է գուշակել: Դատելով փաստաթղթում ամրագրված ցուցանիշներից՝ առաջիկա երեք տարիների համար ակնկալիքներն ամենևին էլ այն չեն, ինչին սպասում էր հասարակությունն իշխանափոխությունից հետո: Խոսքն ինչպես տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումների, այնպես էլ սոցիալական ոլորտի սպասելիքների մասին է:

Ի տարբերություն վարչապետի հայտարարությունների՝ կառավարության ներկայացրած միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ամենևին էլ չի ենթադրում տնտեսության թռիչքաձև զարգացում: Ընդհակառակը՝ աճի ակնկալիքներն առաջիկա տարիներին նույնիսկ նվազեցվել են:

Այս տարվա համար կանխատեսվում է համախառն ներքին արդյունքի 5,4 տոկոս աճ: Թվում է, թե թռիչքային աճ խոստացող և տնտեսական հեղափոխություն հայտարարած կառավարությունը հաջորդ տարիներին պիտի շատ ավելի բարձր աճի սպասելիքներ ունենար: Սակայն պարզվում է, այդպես չէ:

Հաջորդ տարվա համար կառավարության ակնկալիքներն ընդամենը 4,9 տոկոս են: 2021թ. կանխատեսվում է 5, իսկ 2022թ.՝ 5,1 տոկոս տնտեսական աճ:

Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրակասասալուց: Պատահական չէ. որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ: Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ. 5,6 տոկոս տնտեսական աճ:

Իշխանափոխությունից մեկ տարի հետո «կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տո­կոսով:

Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչ­քը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ: Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգա­ցումների առումով, հեռու է թռիչքա­յին լինելուց: Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին: Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան: Առավել ևս այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո:

Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ: Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը: Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայ­տարարությունների մակարդակում: Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում: Ինքնահո­սով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կա­ռավարությունը:

Հայաստանի տնտեսության զար­գացումների նկատմամբ մեծ չէ նաև միջազգային փորձագետների վստահությունը: Միջազգային ւսր- ժութայրն ոիմեադրամի սպասելիքը 2020թ. 4.5 տոկոս է: Նույնպիսի կան­խատեսում են ներկայացրել նաև մի­ջազգային երկու հայտնի վարկանիշային ընկերությունները՝ «Մուդիսը» և «Ֆիթչը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan