«Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում

«Փաստ». ԵՊՀ-ն ծառայեցնում են իշխանությանը, այլախոհ դասախոսներին «բլոկադայի» են ենթարկում

«Գործող իշխանությունները ԵՊՀ-ում շա­րունակում են վարել իրենց քաղաքական քիմքին հաճո քաղաքական կուրս, ինչը բնավ չի թաքցվում: «Փաստ» թերթի աղբյու­րի փոխանցմամբ, մասնավորաբար ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանք­ների կենտրոնի լուծարման հարցը, որը երեք անգամ դրվել էր քվեարկության ու մերժվել նորից բերվել է հոգաբարձուների խորհրդի օրակարգ՝ այս անգամ արդեն հարցման կարգով: Ըստ համալսարանում պտտվող խոսակցությունների, հարցն ունի քաղաքական ենթատեքստ և ծառայում է իշխանական բուրգին:

Թերթին հայտնի է դարձել որ ԵՊՀ հոգա­բարձուների խորհրդի նախագահն ու ռեկ­տորի պաշտոնակատարն իրենց բոլոր քայ­լերը նախ համաձայնեցնում են իշխանու­թյունների հետ, ապա նոր միայն կայացնում համապատասխան որոշում: Ըստ նույն աղ­բյուրի, բուհի ներսում լուրջ է դրված քաղա­քական հայացքների հանգամանքը, ան­գամ «այլախոհ» դասախոսները ամեն կերպ «բլոկադայի» են ենթարկվում, նշվում է նաև, որ առաջնային է դարձել անձնական սիմպատիաներով առաջնորդվելը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում