Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ

Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Panonrama.am: ԱՄՆ-ն Թուրքիայի չի վաճառելու F-35 կործանիչներ կապված ռուսական С-400 համալիրի գնման հետ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախարարների հետ հանդիպմանը։

«Թուրքիան պատվիրել էր ավելի քան հարյուր F-35 ինքնաթիռ և նախատեսում էր էլի պատվիրել։ Բայց քանի որ նրանք արդեն ունեն զենիթահրթիռային համալիրը, որն արտադրում է Ռուսաստանը, այժմ նրանց արգելված է գնել մեր ինքնաթիռները»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով, լավ հարաբերություններ է ունեցել թուրք նախագահ Էրդողանի հետ, և, Թրամփը խոստովանել է, որ ԱՄՆ-ն հայտնվել է դժվարին իրավիճակում։

«Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եվ մենք չենք աջակցում Անկարային այս որոշման հարցում»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում