AM | RU
USD
EUR
RUB

Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Այս շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում գերակշում է ամերիկյան ուղղությունը: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը (հուլիսի 15-20) և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը (հուլիսի 14-26): Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներ կմեկնի նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերից ակնկալիքների մասին Times.am-ը զրուցել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:

«Հայ-ամերիկյան հարաբերություններում առաջընթաց արձանագրելու հարցում ընթացիկ այցերի հետ հույսեր կապել առանձնապես չարժե: Երեք այցերն էլ աշխատանքային են. Տիգրան Ավինյանը Նյու-Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների, Զոհրաբ Մնացականյանը՝ Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին», ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հայտարարված հանդիպումներ նախատեսված չեն: Հայ-ամերիկյան օրակարգին առնչվող որոշակի ակնկալիքներ կարող են լինել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության այցից, լրատվամիջոցների փոխանցմամբ, նախատեսվում են հանդիպումներ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ ՄըքՔոնելի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ», - նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակին, Հասմիկ Վարդանյանը նշեց, որ չնայած Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս տարի ռազմավարական երկխոսություն են սկսել, սակայն տեսանելի էական առաջընթաց երկկողմ հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացում չի արձանագրվել. «ԱՄՆ կողմից Հայաստանին ֆինանսական աջակցության մեծացման մասին օրինագիծը, որին հաճախ հղվում են ցույց տալու համար ԱՄՆ հետ հարաբերություններում մեր «ձեռքբերումները», դեռևս ընդունվել է միայն Ներկայացուցիչների պալատի մակարդակով: Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծերը պետք է հաստատվեն Սենատի, այնուհետև նախագահի կողմից: Ուստի, դրանք որպես ձեռքբերում, ներկայացնելն այս փուլում առնվազն վաղ է»:

«Թեև 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո և՛ հասարակության, և՛ ՀՀ իշխանությունների մոտ ձևավորվել էին ակնկալիքներ ԱՄՆ հետ հարաբերություններում առաջընթացի առումով, սակայն իրականում որևէ փոփոխություն այս ուղղությամբ չարձանագրվեց: ՀՀ իշխանություններին չհաջողվեց ԱՄՆ հետ հարաբերություններում կապիտալացնել հեղափոխության արդյունքները, ինչի կապակցությամբ պաշտոնական Երևանը պարբերաբար բողոքում է՝ այդ թվում նաև վարչապետի մակարդակով:

Հայ-ամերիկյան հարաբերություններում այսօր կենտրոնական տեղ են զբաղեցնում տարածաշրջանային հարցերը՝ մասնավորապես Իրանի հետ հարաբերությունները: Այս հարցում Վաշինգտոնի ճնշման մասին իր այցի ընթացքում խոսել է նաև Արարատ Միրզոյանը, ում խոսքից տպավորություն է ստեղծվում, որ դիվանագիտական խողովակներով այդ ուղղությամբ չենք կարողանում արդյունավետ աշխատել:

Հայ-ամերիկյան հարաբերություններում հեղափոխությունից հետո ճեղքում չլինելու մասին է վկայում նաև այն, որ չնայած Երևանի ջանքերին, Փաշինյան-Թրամփ հանդիպում չհաջողվեց կազմակերպել: Ի դեպ, չենք ունեցել նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպում»,- եզրափակեց փորձագետը:

Լրահոս
Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan