AM | RU
USD
EUR
RUB

Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Facebook: Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը երեք օր է՝ առանձնակի ոգևորությամբ տարածում է Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող մեղադրանքի թեման: Սկզբում սեփական աղբյուրներին հղումով հրապարակեցին թերթի առաջին էջում, հետո մի քանի հրապարակմամբ կայքում ու ֆեյսբուքում, ընդ որում՝ հրապարակումներից որևէ մեկում չկա Կարապետյանների տեսակետը:

Խոսքը նույն Սամվել Կարապետյանի մասին է, որի հետ Նիկոլի հանդիպումը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում էր, որպես «դարի նվաճում», ԱԺ նախագահը նոր ներդրումների մասին էր «ավետում», իսկ ԱԺ փոխխոսնակը հանդիպման տեսանյութն էր տարածում: Մի խոսքով՝ ոնց կարողացան PRվեցին Կարապետյանի անվան շուրջ ու հանդիպումից մի քանի օր անց Նիկոլի ընտանիքի մեդիան նման գրոհ է կազմակերպում Կարապետյանների դեմ:

Ընդ որում, մեղադրանքն հնչեցնողն էլ, ինչպես պարզվեց, քրեական հանցագործ է, որը մարդ առևանգելու համար կալանավորված է եղել ՌԴ-ում, իսկ նրա հայրը 2016թ.-ին հեռացվել է «Տաշիրից»՝ խոշոր գումար հափշտակելու համար:

Ու իրենց նման վարքագծով հանդերձ իշխանությունները ակնկալում են գործընկերային կապեր հաստատել մարդկանց հետ, որոնց հետ շփումy բխում է առաջին հերթին պետության, հետո նաև անձամբ իրենց շահերից:

Նույն պատմությունն էր նաև Ռուբեն Վարդանյանի և «Ամերիաբանկի» դեմ կազմակերպված գրոհի դեմքում: Նիկոլի ընտանիքի թերթը դարձյալ առաջամարտիկի դրում էր, որովհետև լուրի հետևից ընկած լրագրողի մակարդակից ոչ մի աստիճան չեն բարձրացրել ու չեն գիտակցում, որ իրենք այլևս հասարակ մեդիա չեն, իրեն լրատվամիջոց են, որի խմբագիրը երկրի վարչապետի կինն է: Բայց հասկացողները հասկացան ու կանխեցին հայկական բանկային համակարգին սպառնացող վրահաս աղետը:

Գործարար շրջակաների կողմից հաճախ եմ լսում, որ այս իշխանությունների հետ չի կարելի պայմանավորվել, հիմա հասկանում եմ՝ ինչու. որովհետև չունեն ամրագրված սկզբունքներ ու շարժում են իրավիճակի թելանդրանքով միայն՝ սխալը ավելի մեծ սխալով ծածկելով ու ռիսկերը չգիտակցնելով: Այսպես հեռու գնալ չեն կարող:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan