AM | RU
USD
EUR
RUB

Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Կարծում եմ, որ երկրի կայունության և զարգացման համար լավագույն ձևը ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելն է, որովհետև եթե այդ իշխանությունն ուժի դիրքերից է ձևավորվում, ապա նման երկիրը որևէ ձևով ապագա ունենալ չի կարող: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխնախագահ, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական իրավիճակին և սպասվող զարգացումներին:

- Օրեր առաջ կայացավ ՀՅԴ Արցախի մարմնի շրջանային ժողովը, որից հետո հնչեց պաշտոնական հայտարարություն: Ըստ էության, հենց այդ հայտարարությունով ՀՅԴ Արցախի կառույցը ներգրավվեց 2020 թ. համապետական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող զարգացումներում, այն դեպքում, երբ որոշ քաղաքական ուժեր և անհատներ արդեն ամիսներ է, ինչ այդ պրոցեսների մեջ են: Այս ֆալստարտը կարո՞ղ է իր ազդեցությունը ունենալ, արդեն բուն ընտրական գործընթացների վրա:

- Վաղաժամկետ քարոզարշավին ես բացասաբար եմ վերաբերվում, որովհետև դա ինչ-որ տեղ հակասում է Սահմանադրությամբ կյանքի կոչված իրավակարգավորումներին:

Եթե նկատել եք, վաղաժամ մեկնարկած ընտրարշավը նաև պատճառ է դարձել մարդկանց կողմից տեղեկատվական հարթակներում միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորմանը և այս ամենը չի նպաստում որպեսզի մենք կայուն երկիր ունենանք:

- Արցախի արդեն նախկին դատախազ Արթուր Մոսիյանը, ընտրվելով ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, հրաժարական ներկայացրեց՝ ելնելով դատախազի պաշտոնի և քաղաքական ու կուսակցական աշխատանքի անհամատեղելիությունից: Տեղեկություններ կան, որ հենց նա է լինելու ՀՅԴ թեկնածուն՝ Արցախի նախագահական ընտրություններում:

- Մենք նման հարց չենք քննարկել: Պարզապես Արթուր Մոսիյանը դարձյալ վերադառնում է քաղաքական գործունեության և այս քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալու նկատառումով նա նույնպես ընտրվել է ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ:

- Բնականաբար տեղյակ եք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կողմնակիցների հետ նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց՝ մասնավորապես Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի փոփոխություն, որոնք սահմանում են քաղաքացիությանը և բնակության վայրին վերաբերող դրույթները: Փորձագետների կարծիքով, այստեղ առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված և Արցախի և ՀՀ Սահմանադրության հետ: Ի՞նչ տեսակետ ունեք այս նախաձեռնության վերաբերյալ:

- Այս հարցում մենք պետք է բավականին զգույշ լինենք: Այստեղ խնդիրը Սամվել Բաբայանը չէ, կամ որևէ այլ անհատ: Նախ՝ խնդիրն այն է, որ նման փոփոխության դեպքում հակասություն է առաջանում Սահմանադրության հենց առաջին հոդվածի առաջին մասի հետ:

Բացի այդ խնդիրներ կարող են առաջանալ նաև բանակցային գործընթացում, քանի որ նման պարագայում Ադրբեջանը կարող է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին: Արդյո՞ք այս պահին նման փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել խաղաղության պահպանման և բանակցային գործընթացն իր հունով տանելու շարունակականությունը:

Այնպես որ այստեղ բազմաթիվ իրավական հարցեր կան, որ կարող են խնդիրներ առաջացնել Արցախի համար: Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի:

- Տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանն իր կողմնակիցների միջոցով ընդհուպ զանգվածային անկարգությունների միջոցով ցանկանում է հասնել նախաձեռնության իրականացմանը: Նման տարբերակը, ըստ Ձեզ, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

- Դա ինքնին նշանակում է երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի շեմին, այսինքն՝ հակամարտություն առաջացնել հասարակության տարբեր շերտերի միջև: Այս պահին հասարակության շրջանում կան տարբեր մոտեցումներ և այս պարագայում նման միտումներն անչափ վտանգավոր է՝ մանավանդ Արցախի պես երկրի համար: Պետք խոհեմ է գտնվել և այս երեսուն տարիների ընթացքում ստեղծած պետականության հիմքերին մի նոր բան ավելացնել՝ ճանաչման գործընթացը ակտիվացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդել և այլն: Մենք չենք կարող այս փոքրաթիվ հասարակության մեջ բաժանարար գծեր տանել:

- Նախընտրական զարգացումների փուլում ի՞նչ ուղենիշներով է շարժվելու ՀՅԴ Արցախի կառույցը: Օրակարգում կա՞ն այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավոր տարբերակներ:

- Դաշնակցության համար ամենագլխավորը պետականությունն է և այդ ընտրությունները պետք է ծառայեն դրա ամրապնդմանը: Սա է մեր հիմնական մոտեցումը և պատահական չէ, որ օրեր առաջ շրջանային ժողովում երկու հիմնական գաղափար է շոշափվել: Առաջինը՝ մենք առաջարկում ենք համազգային օրակարգ ձևավորել և այդ համազգային օրակարգի շուրջ փորձել հավաքել քաղաքական ուժերին, խորհրդակցել և արդյունքում նախագահական ընտրություններում առաջադրել միասնական օրակարգը արտացոլող թեկնածուի: Սա իհարկե բավականին բարդ գործընթաց է, բայց մենք ցանկանում ենք այն նախաձեռնել և քաղաքական ուժերի հետ քննարկել: Երկրորդ գաղափարն այն է, որ եթե մեզ չհաջողվի այդ օրակարգի շուրջը հասնել արդյունքի, ապա մենք աշնանը կգումարենք արտակարգ ժողով և արդյունքում Դաշնակցությունը կառաջադրի իր թեկնածուին: Այսինքն սա ինչ որ տեղ կոչ է մեր քաղաքական ուժերին, որ պետք է կուսակցական և անձնական շահերից վեր կանգնել և հանուն Արցախի ապագայի փորձել միասնական ճակատով գնալ ընտրությունների:

Լրահոս
Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ Էրեբունի Պլազմայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին «Ի՞նչ ենք շնչում. Երևանում օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր է» թեմայով քննարկումը՝ ուղիղ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Որևէ ցույց չի լինելու. Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ. Աննա Նաղդալյան Կառավարության նիստը՝ ուղիղ Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման Հույները պահանջում են ազատել իրենց կղզիները միգրանտներից ԱՄՆ-ն արգելելու է 7 երկրների քաղաքացիների մուտքը Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են ԱԺ նիստը՝ ուղիղ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում, սպասվում է ձյուն․ Գագիկ Սուրենյան «Հրապարակ». Ո՞ր քաղաքական ուժերն են համագործակցում գործող իշխանությունների հետ «Փաստ»․ Նախօրեին Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել «Ժողովուրդ». Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի առաջարկի շուրջ «Փաստ». Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն «168 ժամ». Փաշինյանը ստիպված է նահանջել «Հրապարակ». Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը «Փաստ». «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 «Հրապարակ». Կրիմինոգեն վիճակը, 18-ի համեմատ, 2019-ին խիստ բարդացել է Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ Երևանի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից Կրակոց՝ Արարատում. հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan