AM | RU
USD
EUR
RUB

Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատերազմ սկսել Թեհրանի դեմ, սակայն Միացյալ Նահանգների ղեկավարի շրջապատի անձինք ցանկանում են դա: Այս կարծիքն Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 15-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես չեմ կարծում, թե նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց ենթադրում եմ, որ նրանք, ովքեր նրան շրջապատում են, դեմ չէին լինի»,- ասել է Զարիֆը: «Կարծում եմ, որ նախագահ Թրամփը հրապարակորեն հայտարարել է, որ իրենք ձգտում են հասնելու դրան, բայց չեմ կարծում, թե նրանց մոտ կստացվի, քանի որ վերջին հաշվով կգերակշռի ողջամտությունը»,- հավելել է նա:

Նախարարն արձանագրել է, որ «Իրանը խոշոր եւ հպարտ պետություն է»: «Մենք թեթեւամտորեն չենք վերաբերվում ռազմական հարվածին»,- ընդգծել է Զարիֆը: Զարիֆին նաեւ տրվել է հարց այն մասին, թե ինչու է, նրա կարծիքով, Թրամփը հրաժարվել հունիսի վերջին Իրանին հարված հասցնելու մտադրություններից: «Կարծում եմ, գերակշռել է ողջամտությունը: Մարդիկ հասկացել են, որ դա սահմանափակ գործողություն չի լինի»,- ասել է նախարարը: Իարնի ԱԳ նախարարության ղեկավարը նաեւ հայտնել Է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ կոնսուլտացիաների, եթե ԱՄՆ-ը վերացնի երկրի դեմ ավելի վաղ սահմանած սահմանափակումները: «Երբ պատժամիջոցները վերացվեն, այն ժամանակ հնարավորություն կհայտնվի բանակցությունների համար»,- ասել է նա: Զարիֆն արձանագրել է, որ ամերիկյան ատժական միջոցների պատճառով տառապում են Իրանի քաղաքացիները, այդ թվում «մարդիկ, որոնք դեղորայքի, հատուկ խնամքի կարիք ունեն», - հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan