AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Սոցապի պաշտոնյան նոր սկանդալ է սարքել

 

«Պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ: Օրերս Սոցիալական ապահովության ծաառյության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչու է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, և այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

Նրանց վերադասը համարվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը, ևս մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է, իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերևս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունն այսօր հակառակ կողմից հրապարակայնորեն հասել է արչապետին, «անարդյունավետ աշխատող» պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն իրենց ներկայացնելով որպես իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ սորոսական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի, այլ բանով մինչ օրս աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝ Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավը Եռաբլուրում է. ուղիղ Հայաստանի ռազմական-պետական գործիչների խոսքերը՝ Հայոց բանակի մասին «Առավոտ». Մինչև օրս չկա բանակցային համընկնող դիրքորոշում հայկական կողմերի և ադրբեջանական կողմի միջև. քաղաքագետ «Հրապարակ». Սևազգեստ մայրերը որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը «Հրապարակ». Հայկ Մարությանը, ԱԺ նիստը չսկսված, այցելել է Արարատ Միրզոյանին «Հրապարակ». Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում» «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտո­նի մրցույթին իշխանությունը որոշել է սաբոտաժ կազմակերպել Թե բա, զգուշացիր օլիգարխի թիկնազորից (լուրջ չի տղերք) «Երկրի վարչապետը դարձել է համընդհանուր ծաղրի առարկա. մեկ-երկու գրիչ էլ ցույց տա՝ մեկ ամիս էլ չի ձգի». Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիայի երկրաշարժից ավերված տների փոխարեն 2000 նոր բնակարան կկառուցվի Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Խնդիրը լուծելու համար Պուտինը կառավարությանը մեկ ամիս ժամանակ է տվել Իրանի հարավարևմտյան շրջանում 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Օրեր առաջ Արցախում հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը ծանր է Մարդ, ով լույս է ճառագում Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» Արցախում կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Դավիթ Տոնոյան. Պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը Սլովենիայի վարչապետը հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն. Արսեն Բաբայան Ամենայն Հայոց Կաթողիկոս. Բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի Հայտնի է Աֆղանստանում կործանված ինքնաթիռի երթուղին և ուղևորների թիվը Քարոզչական տրամաբանությունը` Նիկոլ-Գրիչ-Իկռա-ընտանիք. Նարեկ Սամսոնյան Ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր կդնի Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը՝ տեսանյութ Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է. Դավիթ Հարությունյան Ն․ Փաշինյանի ասուլիսները ունեն մեկ նպատակ՝ շարունակել խաբել ժողովրդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ասուլիս՝ հայ-ղազախական տնտեսական սկանդալի մասին․ ուղիղ Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Խաբարովսկից Մոսկվա թռչող ինքնաթիռը ռումբի մասին ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Վարչապետը՝ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ ՈՒՂԻՂ Ավագանու անդամի արարքի համար քաղաքական պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը Փակել սահմանամերձ Աչաջուրի ծննդատունը նշանակում է դատարկել այդ համայնքը (տեսանյութ) Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսների տարածման դեմ պայքարելու համար Ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով Զոհրաբ Մնացականյանը Ժնևում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan