Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը

Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Հուլիսի 14-ին Ռուսաստանը ևս 3 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա, որով մատակարարվել են ռուսական «S-400» ՀՕՊ հակամակարգերի մասերը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Վերոնշյալ ինքնաթիռների կողմից մատակարարված մասերը նախնական ուղարկվել են Անկարայի նահանգի Մյուրթեդ (նախկին Աքընջը) ավիաբազա։

Լուրը հաստատվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը արդեն 7 բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Թուրքիա՝ S-400-ների մասերը մատակարարելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում