10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն

10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 10 օրվա ընթացքում կներկայացնի էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն։ Լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտությա՞ն արդյունքում, թե՞ տեխնիկական պատճառներով», – նշել է նա։

Ա. Վանեցյանի խոսքով, բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ. «Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար էր տեղի ունեցել, Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում