ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Ermenihaber.am: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, ում անունը չի հրապարակվում, ֆրանսիական AFP լրատվական գործակալության հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից այսօր Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի մասերի առաջին խմբաքանակի մատակարարման առնչությամբ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Մեզ մտահոգում են Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից բխող հնարավոր հետևանքները»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։

S-400-ների մասերի մատակարարման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ S-400-ների գործարքն ավարտված է։ Գործընթացը իր հունով գնում է։ Որևէ դժվարություն չկա։

Հիշեցնենք, որ S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական գործարքի պատճառով խիստ սրվել են թուրք -ամերիկյան հարաբերությունները։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ զգուշացրել է Թուրքիային սպասվող բացասական հետևանքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում