Ռուսաստանը կփորձի Վրաստանի հետ բանակցել խաղաղության շուրջ

Ռուսաստանը կփորձի Վրաստանի հետ բանակցել խաղաղության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ հանդիպելու է Վրաստանի խորհրդարանականների հետ՝ խոսելու երկու երկրների միջև հարաբերությունների ապագայի մասին: Այս մասին գրում է Gazeta-ն։

Կոսաչևի և Վրաստանի «Պատրիոտների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատգամավորների հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:

Ըստ Կոսաչևի, հանդիպումների ժամանակ կողմերը կքննարկեն, թե ինչպես հաղթահարել ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամը, այդ թվում միջխորհրդարանական երկխոսության հաստատման միջոցով։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ից Վրաստանում հակառուսական բողոքի ակցիաները են անցկացվում այն բանից հետո, երբ երկրում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը նախագահել էր ՌԴ պատգամավոր Սերգեյ Գավրիլովը՝ ԱԺ նախագահի աթոռին նստած։

Հետևեք մեզ նաև Telegram-ում