«Ժամանակ». Պետական կառավարման համակարգը համալրվում է ՔՊ անդամներով

«Ժամանակ». Պետական կառավարման համակարգը համալրվում է ՔՊ անդամներով

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ ընտրված տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ակտիվորեն լծվել է իր կուսակցական պարտականությունների կատարմանը:

Նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգը համալրվում է կուսակցության անդամներով: Պապիկյանը հանձնարարել է պետական համակարգը մաքրել ոչ միայն նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանցից, այլև անգամ նրանց ազգականներից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում