AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Անցումային արդարադատության իրական նպատակը

 

«Ցանկացած հեղափոխական գործընթաց, անկախ իր հռչակած նպատակներից և նույնիսկ իրականացման ձևերից, վերջնական արդյունքում ենթադրում է փոփոխություններ քաղաքական, տնտեսական, երբեմն կառավարման համակարգերում։ Ընդ որում, նման փոփոխությունները պետք է ունենան համակարգված ու խորքային բնույթ։ Դրանով էլ հենց պայմանավորված է լինում բուն հեղափոխության գաղափարը՝ ամեն ինչ տեղի է ունենում ոչ էվոլյուցիոն եղանակով։

Անկախ հռչակված նպատակներից և հռետորաբանությունից՝ աշխարհի բոլոր հեղափոխությունների պատմությունը և պրակտիկան ցույց են տալիս, որ, ի վերջո, այդ հեղափոխության առանցքում թե՛ իրագործողների, թե՛ կնքահայրերի կողմից դրվում է նաև սեփականության վերաբաշխման հարցը։

Կարող ենք դիտարկել տարբեր դարաշրջանների հեղափոխությունները, այդ թվում՝ վերջին 30 տարիների արյունալի, գունավոր, թե թավշյա իշխանափոխությունները, և կտեսնենք, որ այդ գործընթացները ուշ, թե շուտ հանգեցրել են սեփականության վերաբաշխման։

Իհարկե, միշտ որպես համակարգային փոփոխության օրինակ բերվում է անցյալ դարի սկզբին տեղի ունեցած Սոցիալիստական մեծ հեղափոխությունը, որի ժամանակ ամբողջ ունեցվածքը հանրայնացվեց։ Խորհրդային Միության փլուզումից հետո, ըստ էության, կատարվեց հակառակ գործընթացը. սկսվեց սոցիալիստական հեղափոխության տրամաբանությանը հակառակ պրոցեսը. հանրային սեփականությունը մասնավորեցվեց 1990-ականներին բնորոշ կրիմինալ մեթոդներով՝ ձևավորելով քրեաօլիգարխիկ համակարգերը։

Հետագայում թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում, թե՛ նույնիսկ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխությունները այս կամ այն եղանակով հանգեցնում էին սեփականության վերաբաշխման։ Նախկին սեփականատերերին կամ ստիպում էին հանձնել ունեցվածքը, կամ այնպիսի պայմաններ էին ստեղծում, որ սեփականության ինչ-որ մաս փոխանցվում էր նոր իշխանության հետ սերտաճած մարդկանց, հաճախ նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։

Պատմական այս էքսկուրսը հուշում է, որ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխական գործընթացներն ուշ թե շուտ, այնուամենայնիվ, ինչ-որ փուլից սկսած բերում են մի հանգրվանի, երբ սկսվում է սեփականության վերաձևակերպման գործընթացը։

2018 թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ընթացքում և դրանից հետո բազմաթիվ անգամներ անդրադարձ է եղել սեփականության վերաբաշման թեմային։ Բազմիցս ասվել է, որ ոչ միայն վենդետաներ չեն իրականացվելու նախկին իշխանավորների և քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ, այլև չի լինելու կապիտալի վերաբաշխում։ Իհարկե, միշտ շեշտվում էր նաև, որ այնուամենայնիվ թալանվածը պետք է վերադարձվի։ Սա արդեն իսկ ենթադրում է, որ հռչակված գործընթացը, այնուամենայնիվ, կապիտալի վերաբաշխում ենթադրում է։

Ինչպես տեսանք վերջին մեկ տարում, այդ գործընթացի սկիզբը Հայաստանում արդեն իսկ դրվել է։ Նախկին քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչների առջև, որոնց անուններն անընդհատ հնչեցվում էին տարբեր ամբիոններից ու ընդդիմադիր մամուլում, ունեցվածքը կիսելու խնդիր դրվեց։ Նրանցից ոմանք կարծես թե իրենց հարցերը լուծել են, սակայն մինչ այժմ էլ անորոշ է, թե ունեցվածքն օրինականացնելու համար նախկին թալանչիները, օլիգարխներն ինչ գին են տվել։ Անհասկանալի է նաև, թե ինչ սկզբունքով, ինչ չափաբաժիններով են վերջիններս մուծվել և ամենակարևորը՝ ուր են գնացել այդ վճարները»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan