AM | RU
USD
EUR
RUB

«Գալաքսի» ընկերությունների խումբն ազդարարեց «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցային նախագծի մեկնարկը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: «Մարիոթ ինթերնեշնլի» և «Գալաքսի» ընկերությունների խմբի համագործակցության արդյուքում` 2020 թ. Երևանում՝ Տերյան 5 հասցեում վեր կխոյանա «Քորթյարդ բայ Մարիոթ» (Courtyard by Marriott) հյուրանոցն ու բնակարանային համալիրը: 2017թ. Ցյուրիխում ստորագրված և օրերս Երևանում վավերացված պայմանագրով, համալիրի կառավարումը պաշտոնապես կստանձնի «Մարիոթ ինթերնեշնլը»։

«Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և այսօր մեզ համար պատմական օր է։ Ես առաջին անգամ Հայաստան եկել եմ 1999թ.-ին և հուսով եմ, որ կգամ նաև 2020թ.-ին՝ Courtyard by Marriott-ի բացմանը»,- նշել է «Մարիոթ Ինթերնեշնլի» գլխավոր գործառնական ղեկավար Ռայներ Զահաուն։

Երևանում կառուցվող «Քորթյարդ բայց Մարիոթ» հյուրանոցը զբոսաշրջության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագիր է, որն առանձնանում է իր ճարտարապետական նախագծմամբ ու լուծումներով, միջազգային գործընկերների հեղինակությամբ, առաջարկած չափորոշիչներով, ինչպես նաև նախագծի իրականացման արդյունքում երկրի համար ստեղծվող հավելյալ արժեքի կարևորությամբ։

«Մեր առջև բարդ խնդիր էր դրված ու թիմով մեծ աշխատանք ենք կատարել։ Ներգրավել ենք 10-ից ավելի միջազգային գործընկերների՝ համախմբելով բոլորին մեկ նպատակի շուրջ. այն էր նոր ձևաչափ և որակ բերել հյուրանոցային և բնակարանային ոլորտ»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Նախագծի պաշտոնական մեկնարկին մասնակցելու էին ժամանակել 100-ից ավելի գործարարներ, կառավարիչներ և մասնագետներ զբոսաշրջության, հյուրանոցային, բանկային, ՏՏ, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներից։ Նրանց թվում նաև «Բրոդվեյ Մալյան» միջազգային ճարտարապետական խմբի նախագահ Սթյուարթ Ռաֆը, «Կոնտուրա» գերմանական դիզայներական ընկերության Գլխավոր տնօրեն Բարբարա Մայեր-Քոսֆելդը և նախագծին մասնակցած այլ հեղինակավոր մարդիկ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Մենք, որպես զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքական մարմին, կաևորում ենք զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում և ուղիղ ներդրումները մեր ոլորտում։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս, բարձրացնել հյուրանոցային ոլոտում ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Հուսով ենք, որ պետություն-մասնավոր հատված կայուն համագործակցությունը հիմք կհանդիսանա Հայաստանում գործարար միջավայրի հետագա ամրապնդման, զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման, ոլորտի շարունակական զարգացման և տնտեսության աճի համար»,- իր խոսքում նշեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Քորթյարդ բայ Մարիոթ» խոշոր գործընկերային ներդրումային նախագիծ է, որի իրականացման համար իր կարևորագույն աջակցությունն է ցուցաբերել Ամերիաբանկը, իրականացնելով նախագծի ֆինանսավորումը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ի՝ ներկայացված լինելով Հայաստանում, Վրաստանում ու Բելոռուսում։ Ընկերությունների խմբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը և ներկայումս խմբում աշխատակիցների թիվը գերազանցում է 3000-ը։

Լրահոս
Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում ԱԱԾ տնօրենը Տավուշում մասնակցելու է խորհրդակցության` Ւջևանում տեղի ունեցած բախումների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan